ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող են արդյոք ՀՀ քաղաքացիներն անշարժ գույք գնել Թուրքիայում և Ադրբեջանում. մանրամասներ

 Վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է դարձել Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու մասին տեղեկությունները: Երեկ` մարտի 28-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ Հայաստանում գույք ձեռք բերելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: Այսպիսով, այս հարցում Հայաստանում օրենքը որևէ պետության կամ ազգության ներկայացուցչի չի սահմանափակում: 

 

Аuroranews.am-ը ուսումնասիրել է, թե ինչ է սահմանում Թուրքիայի և Ադրբեջանի օրենքն այս հարցում: Կարող են արդյոք ՀՀ քաղաքացիները անշարժ գույք գնել նշված երկրներում:

 

 Սկսենք Թուրքիայից. երկիր ունի առանձնացված կոնկրետ երկրների ցանկ, որոնց քաղաքացիները կարող են գույք գնել Թուրքիայում՝ առանց որևէ լրացուցիչ թույլտվության անհրաժեշտության: Կան երկրներ, որոնց համար կան սահմանված հատուկ ընթացակարգեր: Կա նաև առանձին բաժին` երկրներ, որոնց քաղաքացիները չեն կարող Թուրքիայում գույք գնել: Այդ ցուցակը գլխավորում է Հայաստանը:

 

 Այսինքն Հայաստանի քաղաքացին չի կարող որևէ անշարժ գույք ձեռք բերել  Թուրքիայում: Բացի հայաստանից թուրքիայում անշարժ գույք գնել չեն կարող նաև Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի, Կուբայի և Եմենի քաղաքացիները: 

 

Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրացիները կարող են երկրում անշարժ գույք գնել, օրինակ՝ բնակարան կամ տուն, սակայն չեն կարող հողատարածք ձեռք բերել: Դա կարող են անել միայն Ադրբեջանի քաղաքացիները: այս կոնտեքստում Կոնկրետ Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ սահմանափակում գտնել չհաջողվեց, բայց փաստն այն է, որ ՀՀ քաղաքացիներն անգամ Ադրբեջան մուտք գործել չեն կարող, ուր մնաց անշարժ գույք գնելու հնարավորություն ունենան: Ավելին, եթե օտարերկրյա քաղաքացին ունի հայկական անուն ազգանուն արդեն իսկ երկիր մուտք գործելու համար դժվարություններ է առաջացնում, եթե ոչ երկիր մուտք գործելու արգելք: 

 

Հարկ է նշել, որ հայտնի չէ թե ովքեր են թուրքիայի ու ադրբեջանի այն քաղաքացիները, ովքեր հհ-ում գույք են ձեռք բերել: Գուցե նարնք ազգությամբ հայեր են, ովքեր ապրում և աշխատում են թուրքիայում, սակայն, ինչպես երևում է, Հայաստանում օրենքը բաց ունի: