ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս ՊՇՌ թեստի գումար չի գանձվի․ Զարեհ Սինանյանը՝ Ուկրաինայից Հայաստան ժամանող հայրենակիցների մասին
Սոցիալական ծառայություններ մատուցող մեր բոլոր կառույցներն անում են ամեն բան, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները հեշտությամբ գան Հայաստան:
Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
Նա նշել է, որ Սփյուռքում դեսպանատներն ու դիվանագիտական կառույցները ևս ակտիվորեն աշխատում են մեր հայրենակիցների հետ։
«Հայաստան ժամանող մեր ուկրաինահայ հայրենակիցների հետ կապված ևս մեկ տհաճ երևույթ կար։ Փաստորեն փախստական վիճակով գալով՝ ստիպված էին ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր անձինք, ովքեր պատվաստված չէին, ՊՇՌ տեստ հանձնել և դրա համար գումար էր գանձվում։ Պետությունը չէր կարող դրան չարձագանքել։ Այս պահին ցանկացած անձ, որ հեռացել է Ուկրաինայից և Հայաստան է գալիս, կարող է նշել, որ Ուկրաինայից է եկել։ Նրանց կուղղորդեն համապատասխան ծառայության՝ ՊՇՌ թեստ հանձնելու, որտեղ նրանցից որևէ գումար չի գանձվի»,-ասել է Սինանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. կրկին ոտնձգություն են կատարել Արցախի դրոշի դեմ
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ Ֆրանսիայի հրապարակի տարածքում. Ազատության հրապարակում ժամը 15-ից «Ազգային ժողովրդավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Ժիրինովսկին դեռ 2013 թվականին պատմել էր, թե ինչպես կցանկանար, որ իր հուղարկավորությունը կատարվեր
«Ոչ ոքի չեմ հրավիրվում իմ հոգեհանգստի արարողությանը, բոլորը, ովքեր ցանկանում են գալ, թող գան» Վլադիմիր Ժիրինո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական էջը հոլովակ է հրապարակել Երևանից
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական էջում հոլովակ է հրապարակվել Երևանից՝ ազդարարելով այս տարի Երևանում սպասվող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր փոփոխություն՝ Դավիթ Բեկի փողոցում
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի համատեղ նախագծի շրջանակում արդիականացվել է Դավիթ Բեկի փողոցի արտաքին լուսավորության ցանցը:...