ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասողը «ղալաթ» է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան
Ես չեմ կարող ենթադրութուններով զբաղվել. այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր սցենարներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում»,- ասաց նախագահը։
Անդրադառնալով Արցախյան հակամարտությունըը նախորդ 30 տարիներին հնարավոր տարբերակներով լուծելուն, Սարգսյանը ասաց․ «Այդպիսի կոնֆլիկտները հնարավոր չէ նույնիսկ 30 տարում լուծել, ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Մեր մեղավորությունը չէ, որ եկան ինչ-որ մարդիկ, ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք և հասանք այս վիճակին»։
Հարցին, թե մեղադրանքներ կան, որ ինքը բանակցել է հողերը հանձնելու շուրջ, Սարգսյանը ասաց․
«Ասողը «ղալաթ» է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ, դրանից ելնելով մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»,- ասաց Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորը պատառոտված կտորը համեմատեց` ՀՀ-ի անունից բանակցողների հետ
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Ընդդիմադիր պատգամավորներից միայն «Հայաստան» խմբակցությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն երկու «Օնիքս» հրթիռ է արձակել Ուկրաինայի ցամաքային թիրախների ուղղությամբ
«Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգի անձնակազմը երկու «Օնիքս» հրթիռ է արձակել Ուկրաինայի տարածքում տեղակայված ցամաքային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրական մարտեր «Սոմալիի» և «Ազովի» գումարտակների միջև. կադրեր Մարիուպոլից
wargonzo տելեգրամյան ալիքը հրապարակել անօդաչու թռչող սարքից կադրեր, որտեղ երևում են թե ինչպես են կռվում «Սոմալիի» ...