Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փառուխից, ապա դրժել խոստումը. Հոխիկյան
Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փառուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը։ Թշնամին իրեն նեղություն չի տալիս տարբեր մարտավարություններ մշակելու։ Մտնում է մեր տարածք, զոռբայություն անում ու մնում մի քանի օր՝ ընթացքում երբեմն խոստանալով դուրս գալ, բայց դուրս չի գալիս։ Մնում ու հաստատվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Արցախի Փառուխ գյուղում և Քարագլուխ բարձունքի տարածքում շարունակում են կանգնած մնալ Ադրբեջանի զինված ուժերը։ ՌԴ ՊՆ տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փառուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը։
Թշնամին իրեն նեղություն չի տալիս տարբեր մարտավարություններ մշակելու։ Մտնում է մեր տարածք, զոռբայություն անում ու մնում մի քանի օր՝ ընթացքում երբեմն խոստանալով դուրս գալ, բայց դուրս չի գալիս։ Մնում ու հաստատվում է։
Այդպես եղավ Սև լճի հատվածում, Վարդենիսի մոտ, Ներքին Հանդում, Շուռնուխի մոտ, Փայլասարում։
Հիմա այդպես է Փառուխում ու Քարագլուխում։ Չեմ կասկածում, որ ադրբեջանցիներն այլևս դուրս չեն գա այդ վայրից, եթե նրանց նկատմամբ չկիրառվի ռազմական ուժ։
Քարագլուխը մարսելուց հետո թշնամին կփորձի տիրանալ Վարնկաթաղի կամ Ճաղատսարի բարձունքներին։
Հայկական անվտանգային կառույցները պարտավոր են մեկ քայլ առաջ կանխատեսումներ անել»,- գրել է Հոխիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կ...
Ադրբեջանը կոչ է անում զինվորականներին պատրաստ լինել ժամանակակից սպառազինություն կիրառելուն
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ հ...
Պեսկովը մեկնաբանել է Արցախում կատարվողը
Լեռնային Ղարաբաղում այժմ կարևոր է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել պայմանավորվածությունների իրականացումը:...
Կիևը հրաժարվում է ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը
Կիևը հրաժարվում է ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նա...