Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստում է

Բաքուն պատասխանել է Մոսկվային. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։

 

 Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում և նրան հարող լեռնային շրջաններում չեն փոխվել»,- նշել են գերատեսչությունից։ 

Ըստ նացիստական Ադրբեջանի ՊՆ-ի՝ այս դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ 

 

Բաքուն հերքում է նաեւ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկությունը, թե հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից։ Եվ չի հաստատում զինվորականների շրջանում վիրավորների առկայությունը։

 

«ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններում Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որը ճանաչվել և ընդունվել է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից», - ասվում է հայտարարության մեջ։ 

 

Ադրբեջանը ՌԴ ՊՆ-ին հիշեցնել է Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի բովանդակությունը՝ Բաքուն նշել է, որ ՌԴ ՊՆ-ն անտեսում է այս փաստաթուղթը։

 

 

 

Քաղաքականություն