Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում դրական զարգացումների մասին

Ուկրաինայի հետ բանակցությունները դրական առաջընթաց են գրանցել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ, գրում է Ռիա Նովոստին։


«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ Ուկրաինայի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին և, առաջին հերթին, այն մասին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք այժմ ընթանում են, գրեթե, ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական տեղաշարժեր, ինչպես ինձ հայտնել են մեր բանակցողները։ Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։

 

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրաէներգիայի հարցում օգնելու համար, որի մատակարարման հետ կապված խնդիրները սկսվել են Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով։

 

 

Քաղաքականություն