Պուշիլինը խոսել է Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը մանրամասներ է ներկայացրել Մարիպուլում տիրող իրավիճակի մասին, փոխանցում է Ռիա Նվոստին։
«Ուկրաինական կողմը իր ուժերը կենտրոնացնում է քաղաքային դպրոցներում, մանկապարտեզներում, բնակելի հասարակական շենքերում։ Մարիուպոլի շուրջ օղակը նեղանում է»,- ասել է նա՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով, ներկայումս Վոլնովախայում գործողություն է իրականացվում՝ տարբեր գումարտակները մաքրելու համար։






























