Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ․ նոր մանրամասներ
Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հա...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...
Ռուբլին, դոլարն ու եվրոն՝ Հայաստանում գործող բանկերում
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3 դրամ է, վաճառքինը՝ 5։ Ռուբլու վաճառքի...
Սաստիկ բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյ...