Ուկրաինայում ՀՀ դեսպանը մանրամասներ է ներկայացրել տիրող իրավիճակի մասին. «Արմենպրես»

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների, դեսպանության կողմից կատարած և կատարվող աշխատանքների մասին:

Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը:

Դեսպանը հայտնել է, որ դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

 

Ի՞նչպես են ընթանում այժմ իրադարձություններն Ուկրաինայում

Ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը: Մարտի 3-ին Բելառուսում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձեռք են բերվել որոշ հուսադրող պայմանավորվածություններ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դուրսբերման հումանիտար միջանցքների և դրանց գործարկման վայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը այս հարցով  և մեծ հույսեր ունի, որ բանակցային սեղանի շուրջ հնարավոր կլինի խնդիրները հանգուցալուծել։

 

Ի՞նչ է անում դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։

Դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

Դեսպանությունը, համեստ հնարավորությունների սահմանում, Ուկրաինայում հայ համայնքի հետ միասին, օգնել է այն մարդկանց, որոնք ցանկացել են լքել իրենց տները, քաղաքները։ Հարկ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք. Ուկրաինայում է բնակվում մի քանի հարյուր հազար հայ և նրանց զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Սա ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչ ռեժիմով և ծանրաբեռնվածությամբ է գործել դեսպանությունը Կիևում․ անդադար զանգեր (պատասխանել ենք մի քանի հազարին հասնող զանգերի), քաղաքացիների տասնյակ այցելություններ ու օժանդակության դիմումներ։ Որևէ դեսպանություն, ոչ թե մեր նման՝ համեմատաբար փոքր, այլ շատ ավելի մեծ, չուներ այն ծավալի ծանրաբեռնվածությունը, որքան ունեցել է մեր դեսպանությունը` հաշվի առնելով համայնքի մեծությունը և դիմումների քանակը։

Քանի ՀՀ քաղաքացի կա Ուկրաինայում, արդյո՞ք աջակցություն ցուցաբերվում է  նաեւ Ուկրաինայի քաղաքացի հայերին: 

Հստակ թիվը հնարավոր չէ ասել, քանզի քաղաքացիների միայն չնչին մասն է հյուպատոսական հաշվառում անցնում, որը կամավոր գործընթաց է:

Ինչ վերաբերվում է Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող հայերին, պետք է նշենք, որ զանգերի զգալի մասը ստանում ենք նաև Ուկրաինայի քաղաքացիներից:  Ցանկանում եմ հիշեցնել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայից ժամանող հայերին։ Մենք նաև պատրաստ ենք ՀՀ սահմանը հատող Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ անկախ նրանց ազգությունից:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Քաղաքականություն