Համաշխարհային բանկը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային
Համաշխարհային բանկը (ՀԲ) գրեթե կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասի եւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու բանակցություններից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանկի հայտարարության համաձայն՝ Մելպասը զրույցի ընթացքում պատմել է, որ տնօրենների խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վարկը Կիեւին։ Նա նաեւ նշել է, որ այդ վարկն ավելացվում է երկկողմ գործընկերների երաշխիքներով, ինչպիսիք են Նիդեռլանդները եւ Շվեդիան, ինչը թույլ է տալիս դրա ընդհանուր գումարը գրեթե 500 մլն դոլարի հասցնել։
Բացի այդ, ՀԲ նախագահն աշխատում է մինչեւ ընթացիկ տարվա մարտի վերջ Ուկրաինային 200 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Այդ նպատակով միջազգային կազմակերպությունը նոր նախագծեր եւ գոյություն ունեցողների վերակառուցում է նախապատրաստում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
Սանկտ Պետերբուրգից Վաշինգտոն ուղևորված ռուսական հատուկ ինքնաթիռը թռչում է ռուս դիվանագետների համար․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգից Վաշինգտոն ուղևորված ռուսական հատուկ ինքնաթիռը թռչում է ռուս դիվանագետների համա...