Ուկրաինան ծանր սպառազինություն է խնդրում
Այսօր՝ մարտի 4-ին, տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների գործընկերների հետ տեսակոնֆերանսին կմիանա նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Հանդիպման ընթացքում դիվանագետը կբարձրացնի Ուկրաինայի համար մի շարք կարևոր հարցեր։
«Մեր հարցն ավելի լայն է. սա Ուկրաինայի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն է, սա մեր ամենախոցելի կետն է: Հետևաբար, մենք պետք է խոսենք ոչ միայն երկինքը փակելու, այլև դաշինքի կողմից շատ լուրջ աջակցության մասին. այսինքն՝ մեզ կոնկրետ ծանր սպառազինություն տրամադրելու մասին»,- ասել է Կուլեբան։
Ուկրաինային անհրաժեշտ է ավելի լուրջ հակաօդային սպառազինություն։ Այս ուղղությամբ աշխատելու է ԱԳՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփո...
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ իսկապես կա ուղղակի բախման վտանգ Ռուսաստանի Դաշնության և...