Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ
Ազգային ժողովի քվեարկության արդյունքում Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, նրանք բոլորը կողմ են քվեարկել Վահագն Խաչատուրյանի օգտին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
«ԱԺ կանոնակարգ օրենքի 139-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առաջադրված բոլոր թեկնածուները»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ազգային ժողովը դարձյալ քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...