«Ուկրաինական կողմը ձգձգում է բանակցությունները` ԱՄՆ-ի թելադրանքով». Լավրով
Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները: Al Jazeera-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա տեղեկացրել է, որ Զելենսկին ամբողջությամբ տեղեկացված է երկու օր առաջ տեղի ունեցած բանակցություններից, և իրենք, դիրքորոշումը հստակեցնելուց հետո, կպատրաստվեն նոր հանդիպման։
Կուլեբան նշել է նաև, Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
«Սակայն մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրանց ընթացքում իր վերջնագրերը հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրելու լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական վերջնագրերը»,- ասել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հավելենք նաև, որ Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտության աղբյուրներին, հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլում ռուսական կողմի առաջադրած որոշ պահանջների մասին։
. Մասնավորապես, Մոսկվան պահանջում է.
. Ուկրաինայի ոչ դաշինմքային կարգավիճակ՝ ամրագրված խորհրդարանական մակարդակով՝ հանրաքվեի անցկացմամբ
. Ուկրաինայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունների ճանաչում
. ապանացիֆիկացում
. հրաժարում Ղրիմից:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Դուրս բերել ՌԴ բոլոր զորքերը, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից. Զելենսկու գրասենյակի ներկայացուցչի հայտարարությունը իրարանցում է առաջացրել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկ...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփո...