Հասարակություն

Զելենսկուն Կրեմլում համարու՞մ են Ուկրաինայի օրինական նախագահ․ հարց՝ Պեսկովին

Զելենսկուն Կրեմլում համարու՞մ են Ուկրաինայի օրինական նախագահ․ հարց՝ Պեսկովին

Կրեմլից հայտնել են, որ իրենք Վլադիմիր Զելենսկիին համարում են Ուկրաինայի օրինական նախագահ։

«Այո, նա Ուկրաինայի նախագահն է»,- երեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այսպիսով, նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլը շարունակում է Զելենսկիին համարել Ուկրաինայի օրինական նախագահ։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։ 

 

Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը կարող է հրաման տալ (Ուկրաինայի զորքերին) վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի։

 

Կրեմլի ներկայացուցչին խնդրել են պատասխանել հարցին՝ ըստ Կրեմլի՝ Կիևն այժմ գտնվու՞մ է նացիստական ​​ուժերի հսկողության տակ։ 

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Այս հարցին չեմ կարող պատասխանել, պետք է կապ հաստատել ՊՆ հետ, տեղում իրավիճակին տեղյակ չեմ»։

 

Պեսկովը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների շփումները դեռևս նախատեսված չեն։

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել նախօրեին և տևել է մոտ հինգ ժամ։ Ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հանդիպումից հետո ասել է, որ երկու երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ կանցկացնեն ղեկավարության հետ, որից հետո բանակցությունները կշարունակվեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250