«Լուսակերտը» փակվում է․ աշխատողները մնում են անգործ, իսկ 8 հազար հավերը բաժանում են. News

 «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է, 88 աշխատող մնում է անգործ: Թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն այսօր՝ մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացնում ֆաբրիկայի մոտ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։

 

«Լուսակերտ» ՍՊԸ-ն ամբողջությամբ փակվում է: Արդեն 35 տարի աշխատում ենք այս ֆաբրիկայում, առաջին անգամ ենք նման իրավիճակի հանդիպում, որ ֆաբրիկան կանգնի լուծարման եզրին: Խոշոր տնտեսվարողներն այնքան են էժանացրել ձուն, որ մեր թռչնանոցը չի կարող գոյատեւի: Կերը թանկացել է, գազը, լույսը, թանկացել են: Էնքան է էժանացել ձուն, որ իր ծախսերը չի հանում: Այստեղ 80 հոգի են աշխատում  եւ մեր գոյության աղբյուրը այս թռչնանոցն է, մենք կանգնելու ենք փաստի առաջ, 80 ընտանիք սոված են մնալու»,-ասաց աշխտակիցներից մեկը:

 

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։