ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում․ ՌԴ ՊՆ վերջին հայտարարությունը
Ռուսական մարտական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում»,- ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը անցած օրը ոչնչացրել են «Бук М-1» մարտական ութ մեքենա, С-300 ԶՀԿ եւ «Бук М-1»-ի թիրախավորման կայաններ, երեք ռադիոտեխնիկական դիրք՝ П-14 կայաններով, չորս մարտական ինքնաթիռ գետնին եւ մեկը՝ օդում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին, ի պատասխան Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների՝ իրենց ինքնիշխանությունը ճանաչելու խնդրանքի, ստորագրել է համապատասխան հրամանագրերը, իսկ փետրվարի 24-ին հայտարարել Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնականացման հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ չեն հասցնում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում կրքերը թեժ են
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք՝ Ազգային ժողովի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ էր։ Հայաստան խմբակցության պատգամավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պուտինը գող է», «Պուտինը մարդասպան է». բողոքի ակցիա Ադրբեջանում
Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու համար Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան առջեւ հանրահավաք է անցկացվել: Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադիրովի անունը կրող գունդը Ուկրաինայում է
Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմաթ-Խաջի Կադիրովի անունը կրող գունդը Ուկրաինայում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Ուկրաինայում. ՌԴ ՊՆ-ն ներկայացնում է
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ Ուկրաինայում ռազմական գործողության մասին: