Ռուս զորքերը դանդաղեցրել են հարձակման տեմպերը. Ուկրաինայի ԶՈՒ
Ռուս զորքերը դանդաղեցրել են հարձակման տեմպերը, սակայն դեռ շարունակում են հարձակման փորձերը որոշակի ուղղություններով։ Ինչպես նշում է Кorrespondent-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ԶՈՒ ԳՇ-ն հայտնել էր, որ Ռուսական բանակը շարունակում է օդային-ցամաքային հարձակողական գործողությունը Ուկրաինայի դեմ, մասնավորապես, վերսկսվել է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Կիև։
«Օդացամաքային հարձակողական գործողության ընթացքում հակառակորդը շարունակել է կրակային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, բնակավայրերին և պաշտպանական տարածքների ստորաբաժանումներին»,- հայտնել էր Ուկրաինայի ԶՈՒ-ն:
Նշվել էր, որ նախորդ գիշեր Պոլեսյեում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ռուսական կողմը վերսկսել է առաջխաղացման փորձերը՝ Դեմիդով գյուղի մոտ Իրպին գետի վրայով պոնտոնային կամուրջ կառուցելով։
Աղբյուրը գրում է, որ Կիևի պաշտպանները գործի են դրել մայրաքաղաքի պաշտպանության խիտ և բազմամակարդակ համակարգ, համակարգված պայքար է տարվում 3-15 հոգանոց փոքր դիվերսիոն խմբերի դեմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Կադիրովը սպառնացել է Եվրոպային ու ժամանակ տվել մինչև փետրվարի 31-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Եվրահանձնաժողովի նախագահ...
Դուրս բերել ՌԴ բոլոր զորքերը, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից. Զելենսկու գրասենյակի ներկայացուցչի հայտարարությունը իրարանցում է առաջացրել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններո...