Բերման են ենթարկել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալին. նրա մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ
Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծ պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը, մյուսը` Երևանի բնակիչ, 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Կայքի տեղեկություններով՝ նա ասել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանները 3 երիտասարդի են բերման ենթարկել. նրանք տելեգրամյան էջերով թմրանյութ են վաճառել
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Այս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում ե...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանը կրկին ստում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գիշերը կռիվ է եղել կենդանաբանական այգու մոտ
Նիկոլաևի կենդանաբանական այգու տնօրենը գրում է. Գիշերն անցել է Կենդանաբանական այգու մոտ կռվով։ Այգուց 500 մետր հեռավ...
Պետք է պատրաստվել վատթարագույնին. Հայաստանի տնտեսական բյուջեն մեծ կորուստներ է կրելու. տնտեսագետ
Հայաստանի տնտեսական բյուջեն մեծ կորուստներ է կրելու՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում...