Քաղաքականություն

Ուկրաինայի ավելի քան 47 000 բնակիչներ Լեհաստան են մեկնել

Ուկրաինայի ավելի քան 47 000 բնակիչներ Լեհաստան են մեկնել
Ուկրաինայի ավելի քան 47 000 բնակիչներ Լեհաստան են մեկնել անցած մեկ օրվա ընթացքում, տեղեկությունը հայտնում է Ուկրանիայի սահմանապահ ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Երեկ սահմանապահ ծառայության…

Ուկրաինայի ավելի քան 47 000 բնակիչներ Լեհաստան են մեկնել անցած մեկ օրվա ընթացքում, տեղեկությունը հայտնում է Ուկրանիայի սահմանապահ ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

 

«Երեկ սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի հետ սահմանային անցումներում ձևակերպել են ընդհանուր 58 300 երկրից ելքի, այդ թվում ՝ Լեհաստան մուտք գործելու ուղղությամբ 47 5 000 անձի»,–ասված է հաղորդագրության մեջ:

 

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ին էլ Լեհաստան էր մեկնել Ուկրաինայի 29 000 քաղաքացի:

 

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։

Նմանատիպ հոդվածներ

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար

Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250