ԶՈՒ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ մի շարք ԶՈՒ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից»:

 

Մեկ այլ հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արթուր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- նշված է մեկ այլ հրամանագրի մեջ:

 

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ հրամանագիրով՝ Արմեն Առուշանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արմեն Առուշանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»:


 

Քաղաքականություն