Եվրոպայում գազի գինը շարունակում է բարձրանալ

 Եվրոպայում գազի հազար խորանարդ մետրի գինը հասել է 1560 դոլարի, վկայում են ICE Futures բորսայի տվյալները։ Երեկ՝ փետրվարի 23-ին, աճուրդների ավարտից հետո գինը 1000 խմ-ի դիմաց 1041 դոլար էր կազմում, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

 

Փետրվարի 17-ին եվրոպական գազի ստորգետնյա պահեստները (UGS) օգտագործեցին 2021 թվականի ամռանն այնտեղ մղված ծավալի 95.3 տոկոսը։ Արդյունքում, Եվրոպայում UGS-ի օբյեկտներում պահուստների 5 տոկոսից պակաս մնաց: Ռուսական գազի մատակարարումները եվրոպական երկրներ սկսել են նվազել 2021 թվականի կեսերից, իսկ 2022 թվականի սկզբից անկումն արագացել է:

 

Գերմանիան կասեցրել է ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ դրա պատճառով Եվրոպան 1000 խմ-ի համար պետք է 2000 եվրո  վճարի։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ամբողջությամբ փակել գազատարը:

Քաղաքականություն