Դաժան մարտից հետո մեր վերահսկողությունը Չեռնոբիլի տեղամասի վրա կորել է. Զելենսկու աշխատակազմի ղեկավար
Ռուս զավթիչները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նա դա անվանել է Եվրոպայի ամենալուրջ սպառնալիքներից մեկը։
«Դաժան մարտից հետո մեր վերահսկողությունը Չեռնոբիլի տեղամասի վրա կորել է։ Անհայտ է, թե ինչ վիճակում են նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների, միջուկային թափոնների արգելափակման ու պահեստավորման վիճակը։ Այս ուղղությամբ ռուսների բոլորովին անիմաստ հարձակումից հետո հնարավոր չէ ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանը անվտանգ է։ Սա այսօր Եվրոպային սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- գրել է նա։
Նա նաև հավելեց, որ Ռուսաստանը կարող է սադրանքներ նախապատրաստել։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...