Ընդդիմադիրները մերժել են ընթրել ադրբեջանական պատվիրակության հետ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւան ժամանեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ թվում՝ 2 ադրբեջանցի պատվիրակ։ Նրանք այսօր «համալիրում» նիստ կանեն։ ՀՀ ԱԺ-ից մասնակցելու են Եվրանեսթի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատվիրակները՝ Հայկ Մամիջանյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը։ Երեկ պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրվել «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել։
Այսօր եւս ընթրիք է նախատեսված «Յասաման» ռեստորանում, որը եւս ընդդիմադիրները մերժել են։ Ասացին՝ չեն ցանկացել նրանց հետ մի սեղանի շուրջ նստել, հաց կիսել։ Փոխարենը պատրաստվում են սուր ելույթներ ունենալ՝ ընդդեմ Ադրբեջանի, բարձրացնել գերիներին առնչվող եւ այլ հարցեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...