Մեծ Յոթնյակի երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միասնական փաթեթի շուրջ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Մեծ Յոթնյակի երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միասնական փաթեթի շուրջ։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները խստորեն դատապարտում են Ռուսաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումը։ Ի պատասխան՝ մենք համաձայնեցինք կոորդինացված էսկալացիոն պատժամիջոցների հզոր փաթեթին։ Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը անսասան է»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը նշել էր, որ Ռուսաստանը ձգտում է միջազգային հանրությանը վերադարձնել կայսրությունների ժամանակները, ինչը սպառնում է ողջ միջազգային հանրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...