ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանում հնարավոր ահաբեկչությունների մասին. Զախարովան արձագանքել է
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել Ռուսաստանում հնարավոր ահաբեկչությունների մասին ամերիկացիների համար նախազգուշացմամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ հարձակումների վտանգ կա առևտրի կենտրոններում, երկաթուղային և մետրոյի կայարաններում և այլ մարդաշատ վայրերում խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում»,- ասվում է տեքստում։
Միաժամանակ, դեսպանատունը չի տրամադրում կոնկրետ հրապարակումների հղումներ, որոնց հիման վրա եզրակացություններ են արվել Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչությունների հնարավորության մասին։
Հաղորդագրությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Հարց Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը՝ իսկ համապատասխան տվյալները գործընկերային ալիքներով փոխանցե՞լ եք ձեր ռուս կոլեգաներին: Եթե ոչ, ինչպե՞ս կարելի է սա հասկանալ»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...