ՆԱՏՕ-ի երկրներն արեւելքում ընդլայնումից հրաժարվելու շուրջ պայմանավորվածություն չունեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արեւելքում ընդլայնումից հրաժարվելու շուրջ պայմանավորվածություն չունեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ում համատեղ որոշումներ են կայացնում բոլոր 30 անդամ երկրները: Չկա որոշում, որ ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են հրաժարվել ՆԱՏՕ-ի հիմնարար համաձայնագրում՝ Վաշինգտոնի համաձայնագրում, նշված դրույթներից»,-շաբաթ հայտարարել է Ստոլտենբերգը ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
1949 թվականին Վաշինգտոնում 12 պետությունների (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիս, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ԱԳ նախարարները ստորագրել են Հյուսիսատլանտյան համաձայնագիրը Հյուսիսատլանտյան տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու եւ բարեկեցությունը բարձրացնելու համար: Փաստաթղթի 10-րդ հոդվածի համաձայն՝ փաստաթղթի մասնակիցները համընդհանուր համաձայնության դեպքում կարող են առաջարկել ցանկացած ուրիշ եվրոպական պետությանն անդամակցել միությանը:
Փետրվարի 18-ին Der Spiegel պարբերականը, վկայակոչելով արխիվացված փաստաթղթերը, հայտնել է, որ 1991 թվականին արեւմտյան երկրներն իսկապես խոստացել են Խորհրդային Միության ղեկավարությունը ընդլայնել ՆԱՏՕ-ն արեւելքում: Լրատվականի տեղեկություններով՝ ի սկզբանե այդ փաստաթուղթը համարվել է գաղտնի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվել են...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...