Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Ուկրաինայում գտնվելու հիմնավոր պատճառներ չունեն, խորհուրդ է տրվում լքել երկիրը: Խորհուրդ է տրվում նաև հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա»։
«Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշացում խորհուրդ է տրվում անհապաղ լքել այդ տարածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, իրավիճակը Դոնբասում կտրուկ սրվել է։ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում փետրվարի 17-ից հայտնում են Ուկրաինայից վերջին ամիսների ամենաինտենսիվ գնդակոծության մասին,ինչի հետևանքով մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ վնասվել են։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Ուրբաթ օրը Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարները ռազմական գործողությունների աճող սպառնալիքով պայմանավորված, հայտարարեցին Հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին։ Այսօր երկու Հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվել են...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...