Բայդենը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կհրավիրի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը շարունակում է հետևել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և ճեպազրույցներ ստանալ զարգացումների վերաբերյալ։
«Բայդենի ազգային անվտանգության օգնականները հաստատել են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում ձեռնարկել Ուկրաինայի վրա»,- ասել է Փսակին՝ հավելելով, որ Ուկրաինայի շուրջ սրացումների պատճառով Բայդենը փետրվարի 20-ին հրավիրում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նմանատիպ հոդվածներ
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...