ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարներից մեկը հեծանիվը շպրտել է ոստիկանների ձիերից մեկի վրա. Ոստիկանները մաքրում են Կանադայի կենտրոնը

Օտտավայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, ովքեր մասնակցում էին կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցույցերին։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը թվիթերյան էջում։ Իրականացվում է քաղաքի կենտրոնի մաքրման օպերացիա։ 

Ավելի վաղ ցուցարարներին կոչ էր արվել ինքնակամ դադարեցնել անօրինական գործունեությունը։ Նրանցից շատերն անտեսել էին ձերբակալման սպառնալիքը, դարձել ագրեսիվ և փորձել զենք խլել ոստիկաններից։ Բեռնատարների վարորդներն արդեն 3 շաբաթ է՝ կաթվածահար են արել քաղաքի անդորրը։ 

Նշվում է, որ ցուցարարներից մեկը հեծանիվը շպրտել է ոստիկանների ձիերից մեկի վրա։ Կենդանուն վնաս պատճառելու համար նա ձերբակալվել է։

Քաղաքականություն