«Մենք առաջին իսկ օրվանից դեմ ենք եղել Ղրիմի օկուպացմանը». Թուրքիայի ՊՆ
«Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է սևծովյան տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։ Տարածաշրջանում առկա բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն դիվանագիտական և բանակցությունների միջոցով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։
Նա նաև ընդգծել է, որ 1936 թվականի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիայի շնորհիվ Սև ծովում որոշակի ստատուս քվո է ձևավորվել։
«Դրա շնորհիվ սևծովյան տարածաշրջանում պահպանվեց ուժերի հավասարակշռությունը, ապահովվեց անվտանգությունն ու կայունությունը։ Մենք դա հայտարարում ենք ամեն հնարավորության դեպքում, և դա կենսական նշանակություն ունի»,- ասել է Աքարը։
Վերադառնալով ուկրաինառուսական ճգնաժամի թեմային՝ Աքարը նշել է, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով առաջին իսկ օրվանից հայտնել է իր հստակ դիրքորոշումն այս հարցում։
«Մենք առաջին իսկ օրվանից դեմ ենք եղել Ղրիմի օկուպացմանը։ Մենք նաև ասել ենք, որ աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակում ենք մնալ մեր դիրքերում։ Մենք հանդես ենք գալիս ողջախոհության և տարածաշրջանում լարվածության կարգավորման հավասարակշռված մոտեցման օգտին, և այս առումով մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ սևծովյան տարածաշրջանի երկրները լինեն խաղաղության, երկխոսության, հանգստության և բարգավաճման մեջ»,- ասել է Աքարը։
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան դեմ է Սև ծովում լարվածության հետագա սրմանը։
Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան Սև ծովում ամենաերկար ափն ունեցող երկիրն է և բոլոր կողմերին հանգստության, համագործակցության, խորհրդակցությունների և երկխոսության կոչ է արել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվ...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...