
Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը ձերբակալվել է

Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վրացական լրատվամիջոցներին հղումով, դատավոր Էկա Բարբակաձեն բավարարել է մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ Բուրչուլաձեի համար խափանման միջոց ընտրելով կալանքի տեսքով։
Պաշտպանական կողմը նախկինում միջնորդություն էր ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։