«Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկում
Երեւանում ընթանում է «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» խորագրով հանրային քննարկումը:
Մեր տարածաշրջանը գտվում է աշխարհաքաղաքական թատերաբեմում և տարբեր գերտերությունների շահերի բախման կիզակետում, մենք պարտավոր ենք ունենալ իրական պատկերացում այս ամենի մասին: «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարարը շեշտեց, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է, ինչի մասին չպետք է մոռանալ.
«Ադրբեջանում հայատյացությունը կրում է օբյեկտիվ բնույթ: Խնդիրը ժողովրդի մեջ չէ, հայոց քաղաքակրթությունը չպետք է հիմնվի ատելության վրա: Ատելությունը թույլ չի տալիս օբյկետիվորեն գհանատել իրավիճակը, որովհետև չեն լինում լավ և ազգեր, լինում են վատ և լավ պետություններ, մենք պետք է տարանջատենք նացիոնալիզմը և հայրենասիրությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ Արցախի ԱԳ նախարարի՝ այն, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է հայատյաց քաղաքականություն, դա գալիս է նրանից, որ այդ ժողովուրդը դեռևս կազմավորման գործընթացում է գտնվում.
«Ադրբեջանական ժողովրդի ձևավորման գործընթացը դեռ չի ավարտվել, սա է իրականությունը»,-ասաց նա:
Քննարկման ընթացքում կներկայացվի նաև «Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում» գրքույկը։
Բանախոսներն են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտւտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվել են...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...