ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնեցկում տղամարդիկ ճանապարհում են իրենց մտերիմներին

Դոնեցկից տարհանված կանանց և երեխաների ավտոբուսները Ռուսաստան կժամանեն մոտավորապես ժամը 22։00-23։00։ Այս մասին գրում է RT-ն:

 

Լրատվամիջոցի թղթակցի փոխանցմամբ՝ մեկ ժամից նրանք կլինեն Դոնեցկի «Ուսպենսկայա» սահմանային անցակետում (Ռոստովի մարզի «Ավիլո-Ուսպենկա» սահմանային անցակետում)։

 

Թղթակիցը տեղում հարցեր է ուղղել մի երիտասարդի, որը ճանապարհում էր իր ընտանիքի անդամներին:

 

«Դուք ուղարկում եք ձեր ընտանիքին: Ինչո՞ւ»,- հարցնում է լրագրողը, ինչին տղամարդը պատասխանում է, թե «ինչ իմանաս, հանկարծ ինչ– որ բան սկսվի»:

 

Լրագրողի հարցին, թե ինչու ինքը նույնպես չի հեռանում, տղամարդը պատասխանում է, որ զինապարտ է:

Քաղաքականություն