«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է, որ տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Փաշինյան
Այս տարի Մարզահամերգային համալիրում համաեվրոպական նշանակության միջոցառում ունենք. Խոսքը «Մանկական Եվրատեսիլի» մասին է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակով Մարզահամերգային համալիրին գումար են հատկացրել, որ պատրաստվեն:
Նա նշեց, թե այս միջոցառումները լավ առիթ են, որ մեր տուրիստական ոլորտի ընկերությունները հետկովիդյան շրջանում ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե ևս երկու խոշոր միջոցառում կա Հայաստանում. «Մեկը ՄԱԿ-ի World Turism Organisation-ի տարեկան համաժողովն է, որ պետք է անցնի Հայաստանում հունիսի 1-3-ին: Մենք փորձելու ենք այդ միջոցառումը Գյումրիի Սեւ բերդում անցկացնել, այսինքն նաեւ մի քիչ ապակենտրոնացնել: Նաեւ սեպտեմբերին անցկացվելու է «Ստրազմուս» աստղագիտական համաժողովը, որին մասնակցելու է 6 նոբելյան մրցանակակիր: Ինչպես նաեւ հիմա աշխտանքներ են տարվում, որ հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստան գա հայ նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը: Այս բոլորը ոչ միայն զբոսաշրջային մեծ ակտիվություն կմտցնեն մեր տնտեսական կյանքում»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և...
«Մենք ենք իրական տերը». ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի «Կապույտ մզկիթ» և այն իրենցը անվանել
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը, որոնք Երեւանում մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդար...
Ուկրաինայում զոհվածների մեջ ազգությամբ հայ կա․ Հայրապետյան
Խարկովում տանկեր են ոչնչացվել, որոնցից մեկի անձնակազմում ի թիվս այլոց զոհվել է ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը:...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...