ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկատերինբուրգում ադրբեջանցի միգրանտները ծեծել են 20-ամյա աղջկան և նրա մորը
Եկատերինբուրգում ադրբեջանցի միգրանտները ծեծել են 20-ամյա աղջկան եւ նրա մորը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ի երեկոյան Պեխոտինցեւ փողոցում։ Ամեն ինչ սկսվել է ավտոբուսում ծագած վիճաբանությունից, որտեղ 5 մարդ հարձակվել է աղջկա վրա եւ ապտակել նրան: Աղջիկը զանգահարել է մորը եւ խնդրել իրեն դիմավորել կանգառում ։ Կանգառում երիտասարդները հարձակվել են կանանց վրա և ծեծել նրանց։
Նշվում է, որ կինը կոտրել է ոտքը, նրան վիրահատություն է հարկավոր: Հինգ հարձակվողներից միայն մեկն է ձերբակալվել։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 112 հոդվածով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) ։ Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը ադրբեջանցի տղա է, նա գտնվում է Ռուսաստանում ուսումնական վիզայով ։ Նրա խոսքով ՝ ինքը ավտոբուսի մեջ վիճել է աղջկա հետ, իսկ կանգառում մայրը սկսել է նրան հեռախոսով նկարահանել ։ Դրա համար էլ «ստացել» է, նշել է դեռահասը ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկյան սուզանավը ՌԴ տարածք է մտել մեծ խորությամբ․ ինչ է Շոյգուն զեկուցում Պուտինին
Կուրիլյան Ուրուպ կղզու շրջանում խաղաղօվկիանոսյան նավատորմում զորավարժությունների ժամանակ սուզանավ են հայտնաբերել ՝ ենթադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակոծություն Դոնեցկի օդանավակայանի տարածքում․ ինչ է կատարվել
Wargonzo-ի բաժանորդները տեսանյութ են ուղարկել Դոնեցկի օդանավակայանի տարածքում ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի արվարձանների գնդակոծութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մետրոյում Tiktok-երներ են բերման ենթարկվել
Ուզում եմ ներողություն խնդրել ուղեւորներից այն բանի համար, որ ես ինձ այդպես եմ պահել, խոստանում եմ, որ ես այլեւս այդպի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ֆրանսիացի լեռնադահուկորդուհին մրցման ժամանակ ընկնում
Ֆրանսիացի լեռնադահուկորդուհի Կամիլա Չերուտին ընկել է մրցման ժամանակ ։ 23-ամյա մարզուհին սխալ է թույլ տվել, որի պատճառով...