Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել` անդրադառնալով ԼՂ հակամարտության թեմային։
Մասնավորապես, երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 15-ին, Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Քննարկվել էին երկկողմ և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
Քննարկվել էր նաև ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մենք պատ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...