Պեկին 2022. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը 18-րդն է
ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Այս մասին
Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել: Կարճ ծրագրում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 65.87 միավոր էին վաստակել և 19-րդ տեղով դուրս էին եկել եզրափակիչ: Պարային զույգերի պայքարում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը. նրանք վաստակել են 226.98 միավոր և համաշխարհային ռեկորդ սահմանել: Ի դեպ, ֆրանսիացի գեղասահորդները գերազանցել են 2019 թվականին իրենց իսկ սահմանած ռեկորդը:
Հիշեցնենք՝ 16 տարվա դադարից հետո Հայաստանն oլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում: Պեկին-2022-ում Հայաստանի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանն ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում 34:37.5 արդյունքով 74-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 93-րդ (39:43.4): Կատյա Գալստյանը հանդես է եկել նաև կանանց արագավազքում և գրանցելով 4:00:48 արդյունք՝ չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 61-րդ տեղն է զբաղեցրել 99 մարզիկների պայքարում, իսկ սքիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը: