Սպորտ

Խաբիբը հայտնել է, թե ով է իր երազանքների մրցակիցը

Gohar Vardanyan 2,956 դիտում
Խաբիբը հայտնել է, թե ով է իր երազանքների մրցակիցը

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը YouTube-ի Full Send Podcast ալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե կարողանա8 ընտրել որևէ մրցակցի, ապա դա կլիներ Ժորժ Սեն-Պիերը, գրում է Gazeta-ն:
 

«Երբ ես 18 տարեկան էի, նա արդեն լեգենդ էր: Սեն Պիերը հորս սիրելի մարտիկն էր։ Ես գիտեմ, որ այս մենամարտը երբեք չի լինի, բայց եթե կարողանայի մենամարտել որևէ մեկի հետ, ապա այդ մեկը նա կլիներ: Երբ ես իմ գագաթնակետին էի, նրա լավագույն տարիներն արդեն ավարտվել էին։ Նա հեռացավ 2013-ին և վերադարձավ չորս տարի անց՝ միայն մենամարտելով Մայքլ Բիսփինգի հետ: Կարծում եմ՝ նրա ժամանակն ավարտվել է տասը տարի առաջ»,- ասել է Խաբիբը:
 

Սեն-Պիերը UFC-ի միջին և կիսամիջին քաշայինների նախկին չեմպիոն է: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա անցկացրել է 28 մենամարտ, որոնցում տարել է 26 հաղթանակ և կրել երկու պարտություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250