Անհապաղ լքել Ուկրաինան․ Ճապոնիայի ԱԳՆ-ն` իր քաղաքացիներին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին երկուշաբթի օրը հորդորել է հայրենակիցներին հնարավորինս շուտ լքել Ուկրաինան։ «Մենք պետք է անհապաղ տարհանվենք հնարավորինս անվտանգ եղանակով»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է նախարարը։ Այս մասին գրում է ТАСС-ը:
«Իրավիճակը կարգավորելու համար դիվանագիտական ջանքերը շարունակվում են, սակայն, իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ»:
Ճապոնիայի ԱԳՆ-ն արդեն էլեկտրոնային փոստով կապ է հաստատում Ուկրաինայում գտնվող հայրենակիցների հետ և կոչ արել անհապաղ լքել երկիրը։
Նախարարությունը նաև հայտնել է, որ Կիևում Ճապոնիայի դեսպանատան տարածքում մնացել են սակավաթիվ աշխատակիցներ։ Դեռևս ուրբաթ օրը Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ էր արել երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ ԱԳՆ-ն այս որոշումը բացատրել էր «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով»։ Ճապոնիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրավիճակի հետագա զարգացումը մնում է «անկանխատեսելի՝ չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին», որոնք ուղղված են ճգնաժամի կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ
Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրնե...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...