Քաղաքականություն

Ուկրաինայում բնակվող մեքսիկացիներին առաջարկվում է օգտվել հասանելի կոմերցիոն երթուղիներից, եթե նրանք ցանկանում են լքել երկիրը

Ուկրաինայում բնակվող մեքսիկացիներին առաջարկվում է օգտվել հասանելի կոմերցիոն երթուղիներից, եթե նրանք ցանկանում են լքել երկիրը

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս լատինոամերիկյան այդ երկրի քաղաքացիներին Ուկրաինա այցելել: Այդ մասին ասվում է շաբաթ երեկոյան երկրի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Ուկրաինայում օդային հաղորդակցության կրճատման լույսի ներքո մեքսիկաներին, որոնք ցանկանում էին այցելել Ուկրաինա զբոսաշրջային կամ գործնական նպատակով, խորհուրդ է տրվում զերծ մնալ ուղեւորություններից դեպի այդ երկիր ներկայում այդտեղից հեռանալու հնարավորությունների կրճատման աճող ռիսկի պատճառով»,-ասվում է տեքստում:

 

Բացի այդ, Ուկրաինայում բնակվող մեքսիկացիներին առաջարկվում է օգտվել հասանելի կոմերցիոն երթուղիներից, եթե նրանք ցանկանում են լքել երկիրը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250