Հասարակություն

Մերկասառույց, փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Մերկասառույց, փակ և դժվարանցանելի ճանապարհներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի…

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թալինի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։
 

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։
 

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250