«Մենք հետաքրքրվա՞ծ ենք արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով, այո՛». Փաշինյան
Հայաստանում և Հայաստանից դուրս փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանին ինչ -որ մեկը փորձում է այլ օրակարգ պարտադրել և որ Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին` ի՞նչ պատկերացում ունի Հայաստանը խաղաղության դարաշրջան բացելու հայեցակարգի հետ կապված, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը մեր և, ընդ որում, բոլոր կառավարությունների նպատակն է եղել։ Բուն Ղարաբաղյան բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
Մենք հետաքրքրվա՞ծ ենք արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով, այո՛, դրա համար պե՞տք է բանակցվի, այո՛, ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենա այդ բանակցությունը, դրա մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրենց նպատակներից է և պատրաստ են առարկայական, կոնկրետ խոսակցության։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա&nbs...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
«Միջուկային զենք ունեցող տղա, որը չունի ընկերներ». Բայդենի կարծիքը համաշխարհային առաջնորդների մասին. NBC
Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական հայտարարություններին, որոնք նա, իբր, արել է Ռու...