ՏԵՍԱՅՈՒԹ․ «Օպել»-ի վարորդը հպարտանում է, որ «Ջիպ»-ի վրա քշում է ու չեն կարողանում բան ասել․ քննարկում ԱԺ-ում
Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ ընդդիմադիրների ելույթներից այնպիսի տպավորություն է, որ բալային համակարգի ներդրումը նպաստել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի աճին:
«Որպեսզի կարողանանք բալային համակարգի էֆեկտը հասկանանք, պետք է հարակից բոլոր էֆեկտները մաքրենք, վերլուծություն անենք ու տեսնենք՝ ինչը ինչի հետևանք է», - ասաց պատգամավորը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե հիմնական փաստարկը ճանապարհատրանսպոտային պատահարների հետևանքով զոհերի թվի աճը չէր:
«Կարող եմ բազմաթիվ հիմնավորումներ տալ, օրինակ, 2017-ին 279 զոհից հետո 2018-ին 343 զոհ ինչո՞ւ եղավ, հիշում եք, հեղափոխական ալիքի վրա տույժ-տուգանքները ջրեցին, ասացին՝ «դուք 3 միլիոն վարչապետ եք» ու որևէ մեկը որևէ մեկին չէր կարողանում կարգի հրավիրել: Իրական մի պատմություն ասեմ, Էջմիածնի գյուղերից մեկում է եղել, մեկը զրուցում է գյուղացիների հետ, ասում է «լավ, հիմա ի՞նչ է փոխվել ձեր կյանքում, ասում է՝ «գիտեք, առաջ «Ջիպ»-ը քշում էր մեր վրա, մենք չէինք կարողանում բան ասել, հիմա մենք քշում ենք «Ջիպ»-ի վրա, իրենք չեն կարողանում բան ասել». «Օպել»-ի վարորդը հպարտանում է, որ հիմա «Ջիպ»-ի վրա քշում է ու չեն կարողանում բան ասել, դրա համար էլ 2018-ին այդ արդյունքը եղավ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդային կայծակ․ Սուրենյանը հրավիրում է հայրենակիցների ուշադրությունը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրավիր...
ՏԵՍԱՅՈՒԹ․ Արաբները գնում են հայերի հողերը․ ինչ են պատմում գյուղացիները
Կարբի գյուղի վերջում նորակառույց հյուրանոցային համալիր է կառուցվում: NEWS.am-ին տեղում աշխատող շինարարները փոխանցեցին, ս...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտվել է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...