Ինչու՞ Պուտին-Սի Ծինփին հանդիպման ժամանակ ձեռքսեղմում չի եղել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումն անցկացվել է առանց ձեռքսեղմման, քանի որ այդ մասին խնդրել են չինացի գործընկերները COVID-ի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիսլավ Կիտայեւը «Ռոսսիա 1»-ի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հարցազրույցի ժամանակ Կիտայեւին հարց է տրվել, թե ինչու Պուտինն ու Սին Ծինփինը մինյանց ձեռքը չեն սեղմել հանդիպման ժամանակ՝ չնայած նախկինում ձեռքսեղմումը միշտ եղել է:
«Դե, նախ, ոչ միշտ: Երբ ժամանել էր տիկին Մերկելը մեր երկիր նախորդ տարի օգոստոսին, նույնատիպ խնդրանք եւս ստացել ենք նրա աշխատակազմից: Մենք իրավիճակը լուծել ենք՝ նրան ծաղկեփունջ նվիրելով: Դա, իհարկե, նախապես համաձայնեցված էր: Այս դեպքում նույնպես մեր չինացի գործընկերները խնդրել են հանդիպումն անցկացնել առանց ձեռքսեղմման: Մենք դրանում որեւէ հանցանք չենք գտել: Եւ համաձայնեք՝ դա այդպես է: Նախագահը քաջատեղյակ էր, որ չպետք է ձեռք մեկներ Չինաստանի նախագահին»,-ասել է Կիտայեւը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
ԱՄՆ-ում հաշվարկել են՝ ինչ կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում․ Reuters
Ըստ ԱՄՆ-ի գնահատականների ռուսական ներխուժման ժամանակ Ուկրաինայի կորուստները կկազմեն մինչև 25 000 զինվորական և մինչև 50 0...
Իրանի ԱԳՆ-ն` Պարսից ծոց–Սև ծով Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային – լոգիստիկ միջանցքի գործարկման...