Ընդդիմությունը նախագահի թեկնածու չի առաջադրի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու չառաջադրել: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տեւական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։ Մասնավորապես` չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել:
Այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ նման հնարավոր հանգուցալուծման մասին, սակայն կառուցողական թեւից վստահեցնում էին՝ կկարողանան համոզել, որ այս տրամաբանությամբ անիմաստ է մնալ խորհրդարանում եւ պետք է վայր դնել մանդատները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդ...
ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Բայրամովի հայտարարություններին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերի...