ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոտերդամի կամուրջը կապամոնտաժեն, որ միլիարդատիրոջ զբոսանավը անվնաս անցնի
Նիդեռլանդների Ռոտերդամ նավահանգստային քաղաքի իշխանությունները հայտարարել են Կոնինգսհեյվեն Պատմական պողպատե կամրջի կենտրոնական մասը ապամոնտաժելու մտադրության մասին, որը կառուցվել է 1878թ-ին: Այս մասին գրում է incrussia.ru-ն։
Պաշտոնյաները այդ քայլին են գնացել միլիարդատեր Ջեֆֆ Բեզոսի խնդրանքով, որը նոր հսկայական զբոսանավ է կառուցում Ալբլասերդամում ՝ Ռոտերդամից ոչ հեռու գտնվող Oceanco նավաշինարանում: 485 մլն դոլար արժողությամբ եռահատոր նավը չափազանց բարձր է եղել պատմական կամրջի տակ անցնելու համար, սակայն դա նրա համար դեպի ծով տանող միակ ճանապարհն է ։ Բանակցություններից հետո տեղի իշխանությունները համաձայնել են ապամոնտաժել կամրջի կենտրոնական մասը, որպեսզի բաց թողնեն սուպերնավը:
Հաղորդվում է, որ բոլոր ծախսերը ապամոնտաժման և հետագա տեղադրման իր վրա կվերցնի ինքը Ջեֆֆ Բեզոսը։ Սպասվում է, որ աշխատանքները կսկսվեն այս ամռանը և կտևեն ընդամենը մի քանի շաբաթ ։
Այս որոշումը վրդովեցրել է Ռոտերդամի որոշ բնակիչների եւ պատմաբանների, քանի որ 2017-ի կապիտալ վերանորոգումից հետո տեղական խորհուրդը խոստացել է այլեւս երբեք ձեռք չտալ պատմական կամուրջինը: Սակայն քաղաքապետարանում ընդգծել են այդ ձեռնարկության տնտեսական շահը, այդ թվում ՝ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը, և խոստացել են, որ կամուրջը կվերականգնվի իր ներկայիս տեսքով ։
Նշենք, որ Ջեֆֆ Բեզոսը ամերիկացի գործարար, «Amazon.com» ինտերնետ ընկերության հիմնադիր, «Blue Origin» ընկերության հիմնադիր սեփականատերը և «The Washington Post» հրատարակչության սեփականատերն է։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ․ Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել
Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է
Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու, սակայն բնակիչները դեմ են
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է Արագած...
Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել
2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորություններ...