ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը՝ Կապանի զորամասում զինվորի հետ տեղի ունեցած դեպքի մասին
Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Նա նշեց՝ գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառը, որ զինվորը ինքնակամ թողել է զորամասը:
«Եթե կպարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրները», - նշեց փոխնախարարը:
Նա ասաց, թե ամբողջ ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը. եթե եղել է բռնություն, կտեսնենք դրա հետևանքները:
Նրա խոսքով՝ զինվորի գտնվելու վայրից տեղեկություն ունեն:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգ է ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։
Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ․ Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել
Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազ...
Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել
2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորություններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է
Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու, սակայն բնակիչները դեմ են
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է Արագած...