ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Տաշքենդում մայրը փոքրիկ աղջկան նետել արջի վանդակի մեջ․ կադրեր են հրապարակվել
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ՝ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով։ Հայտնել է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:
«Հունվարի 28-ին, շուրջ 12։ 00-ին երիտասարդ կինն անհայտ դրդապատճառով նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ հանրության ներկայությամբ»,-ասվում է կենդանաբանական այգու Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ կովկասյան գործ արջ Զուզուն հետեւել է կնոջ գործողություններին մետաղյա ճաղավանդակի հակառակ կողմից, այնուհետեւ դանդաղ մոտեցել աղջկան, հոտոտել եւ հեռացել է: «Կենդանաբանական այգու աշխատակիցները տարել են արջին դեպի վանդակի ներքին հատվածը: Աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով»,-պարզաբանել են կենդանաբանական այգում:
Այսօր արդեն միջադեպից հրապարակվել են տեսակադրեր, երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չի նշվում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ․ Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել
Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես եմ խնդրողը եղել». Վահագն Խաչատուրյանը՝ Արամի 3 շենքը Սուքիասյանի ընտանիքին վաճառելու մասին
Այստեղ քիչ մարդ կա, որ այդ շենքը հիշի, այն շենքը, որ վերակառուցվել է և դարձել է Երեւանի ամենագեղեցիկ շենքերից մեկը: Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենդանաբանական այգին կվերացնեն, տեղն էլիտար թաղամաս կկառուցեն․ բողոքի ակցիա
Կենդանաբանական այգու հետ կապված դժգոհություններ մենք դեռ վաղուց ունենք, ինչի մասին այն ժամանակ էլ խոսել ենք, բայց այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաչատրյանը՝ իր նախագահի թեկնածու լինելու խոսակցությունների մասին
ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ՝ լրագ...