«Օմիկրոնը» կարող է ձայնի անվերադարձ կորստի հանգեցնել. ԼՕՌ բժիշկ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելը կարող է հանգեցնել ձայնի լիարժեք կորստի, Ura.ru–ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, քիթ–կոկորդ–ականջի մասնագետ Վլադիմիր Զայցևը։ Այս մասին
Նրա խոսքով` դեպքերի նման զարգացումը հնարավոր է, եթե վարակը հասնի ըմպանին. այդ ժամանակ կտուժի կոկորդի լորձաթաղանթը, իսկ ձայնը կարող է կա՛մ խռպոտել, կա՛մ ընդհանրապես անհետանալ։
«Եթե ձայնը տևական ժամանակ չի վերականգնվում կամ վերականգնվում է կայուն խռպոտության դրսևորումներով, եթե ձայնալարերի պարեզ կամ կաթվածահարություն է առաջանում, ուրեմն ամեն ինչ շատ վատ է։ Կարող է անուղղելի վնաս հասցվել ձայնային ապարատին և ձայնալարերին», – բացատրել է Զայցևը։
Նա նախազգուշացրել է, որ «Օմիկրոնից» ամենից շատ պետք է խուսափեն կոկորդի հետ կապված բնածին խնդիրներ ունեցողները։ Ռիսկային գոտում են նաև այն մարդիկ, որոնց նշագեղձերը հեռացված են, քանի որ նման վիրահատությունից հետո կոկորդի խոռոչի պաշտպանությունը նվազում է։
«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։
Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։
Նմանատիպ հոդվածներ
D&G-ն հրաժարվել է բնական մորթուց
Իտալական լյուքս դասի Dolce & Gabbana ապրանքանիշը հայտարարել է, որ 2022 թվականից սկսած իր բոլոր հավաքածուներում չի օգտագո...
Ինչպե՞ս է դրսևորվում «Օմիկրոնը» երեխաների շրջանում». նախարարությունը պարզաբանում է
«Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները», Առողջապահության նախարարության փ...
«Որևէ արտառոց բան չկա». ՊՆ-ն` զինվորներին շտապ Տավուշի դիրքեր բարձրացնելու լուրի մասին
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում, համաձայն որի Տավուշում զինվորներին շտապ դիրքեր են բարձրացրել: «Մեր բո...
Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ ճանապ...