«Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողին մահացած են հայտնաբերել Նյու Յորքում
«Միսս ԱՄՆ 2019» տիտղոսին արժանացած Չեսլի Քրիսթին մահացած են հայտնաբերել Նյու Յորքում: Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ 30-ամյա ամերիկուհու մարմինը հայտնաբերվել է կիրակի առավոտյան 60 հարկանի երկնաքերի մոտակայքում: Քրիսթը բնակվելիս է եղել շինության իններորդ հարկում, սակայն վերջին անգամ նրան տեսել են 29-րդ հարկում:
Ինչպես աղբյուրը հայտնում է, նա գրություն է թողել մահից առաջ՝ հայտնելով, որ ամեն ինչ ցանկանում է թողնել մորը:
Մահից առաջ ամերիկուհին գրառում էր կատարել Instagram-ում, որտեղ հրապարակել էր իր լուսանկարը՝ «Թող այս օրը ձեզ հանգստություն բերի» կից գրառմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Մոսկվայի հարավում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ 66 ենթադրյալ օրինախախտներ բերման են ենթարկվել ո...
Վրաստանի հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ
Վրաստանի Տկիբուլ քաղաքի ածխի հանքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 8 հոգի տուժել են, և նրանց տեղափոխել են Թբիլիսիի...
Տաշքենդի կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ
Կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է...
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքներ են չեղարկվում
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների զանգվածային չեղարկումներ և հետաձգումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...